Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ո՞ր երկրներն Ռուսաստանի գլխավոր պարտապանները. Հայաստանը ցուցակում է

ԱՊՀ երկրների շարքում պարտապանների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:


Պարբերականի մասնագետների գնահատմամբ, որոնք հիմնվում են ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների վրա, Հանրապետությունը Ռուսաստանին պարտք է 300 մլն դոլար:


Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի պետական պարտքը գոյացել է 2015 թվականից ռուսական սպառազինության ձեռքբերման համար տրամադրված վարկերի,ինչպես նաև հայկական ԱԷԿ-ի շահագործման վարկերի արդյունքում:


ԱՊՀ-ում Ռուսաստանի խոշորագույն պարտապանը Բելառուսն է՝ 7.6մլրդ դոլլարով: Երկրորդ տեղում է գտնվում Ուկրաինան՝ 3.7մլրդ դոլլարով: Ցուցակում են նաև Վենեսուելան՝ 3.5 մլրդ դոլլար, Կուբան՝ 3.2մլրդ դոլլար, Բանգլադեշը՝ 2 մլրդ դոլլար:


Մասնագետների հաշվարկներով՝ Ռուսաստանի հանդեպ օտարերկրյա պետությունների պարտքի ընդհանուր գումարը կազմում ՝ 39.4 մլրդ դոլլար:

Ավելի վաղ Հայաստանի կառավարության տեղեկություններով հայտնի էր դարձել, որ 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ երկրի արտաքին պարտքը նվազել է 86.5 մլն դոլլարով՝ նախորդ տարվացուցանիշիհամեմատ:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 7878 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)