Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Ռուս լրագրողները աջակցում են «Հայաստան»-ին

Ռուսաստանի հայտնի լրագրողներ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայի «Тверской» փողոցում գտնվող խանութն ու «Հայաստան» ռեստորանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերին: Այս մասին հայտնում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:


Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և աջակցել հաստատույուններին՝ ասելով, որ այնտեղ հիմնականում գնում են հայկական ուտեստներին կարոտած հայերը:


«ՌուսԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն իր Telegram-ում գրել է. «Գաղտնիք կբացեմ: «Հայաստան» խանութ են հաճախում հայրենիքի ուտելիքներինկարոտած հայերը: Նույնիսկ ես չեմ, քանի որ Հայաստանում եղել եմ 2 անգամ մի քանի օրով և կարոտել տեղական ուտելիքնեևին չեմ կարող: Իսկ «Հայաստան» գնում են այն հայերը, որոնք ճաշի համար պետք է մածուն, բլղուր և նմանատիպ այլ բաներ գնեն, ինչպես սիրում է իմ սկեսուրը:


Վլադիմիր Սոլովյովը նույնպես կանգնել է «Հայաստան»-ի կողքին՝ նշելով, որ այն մեթոդները, որոնք որդեգրել են ընդդիմադիրները, եկել են արտասահմանից և «ծիծաղելի» են թվում։


Ավելի վաղ  հայտնի դարձավ, որ մոսկովյան խանութն ու «Արմենիա» ռեստորանը հայտնվել են սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց են ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել է հաստատության անմիջական հարևանությամբ:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 7850 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա