Երևան
27 / Փետրվար / 2020

Բաքուն հիացած է Սաակաշվիլիի պատասխանով

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ «Արցախը Հայաստան է»:

Ադրբեջանական Media.az պարբերականին տվածն հարցազրույցում նա հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է: «Այդպես է կարծում ամբողջ աշխարհը: Այդ դիրքորքշումը երբեք չի փոխվել և չի փոխվի: Մեկ անգամ ևս կկրկնեմ՝ ամբողջ աշխարհը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սա առաջին, իսկ երկրորդ՝ հուսով եմ, որ Կովկասում նոր պատերազմ չի սկսվի»:

Ելույթ ունենալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է խոշոր խնդիրները, որոնք պետք է լուծի Հանրապետությունը մինչև 2050 թվականը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր խոսքում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որը Ղարաբաղն անվանել է Հայաստան:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 75012 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից