Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Էրմիտաժն ու Տապան հայկական թանգարանը կիրականացնեն երկու բացառիկ նախագիծ

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում տեղի է ունեցել թանգարանի տնօրեն և Ռուսաստանի թանգարանների միության նախագահ Միխայիլ Պիոտրովսկու հանդիպումը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Ինչպես հայտնի են ռուսական կայքերը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Էրմիտաժում Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրին կից Մոսկվայի «Տապան» թանգարանի օրերի անցկացման, ինչպես նաև հայ բանաստեղծ և աստվածաբան Գրիգոր Նարեկացուն նվիրված ցուցահանդեսի հետ կապված հարցեր:

Հանդիպման արդյունքով միջոցառումների կազմակերպման հարցը տեղափոխվել է գործնական հարթություն. մասնագետներն աշխատանքներ են տանում ցուցահանդեսների Ամսաթվի և ձևաչափի համաձայնեցման ուղղությամբ:

Սանկտ Պետերբուրգում Եզրասի արքեպիսկոպոսը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ, ով ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցում մատուցված տոնական պատարագին:

Բերլովը շնորհավորել է հայ համայնքին Սուրբ տոնի կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքի հայկական եկեղեցին մեծ ներդրում ունի քաղաքում երկխոսության և խաղաղության ամրապնդման գործում, իսկ հայ համայնքը մեծ ներդրում ունի Պետերբուրգի զարգացման գործում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 1867 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)