Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Եգիտացորենի դաշտում վայրէջք կատարած օդաչուները Ղրիմում հանգստանալու հրավեր են ստացել

Օգոստոսի 15-ին ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմը հրավեր է ստացել հանգիստն անցկացնելու Ղրիմի առողջարանային հանգստավայրերից մեկում: Այս մաին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:


«Յալթայի բոլոր բնակիչների անունից մենք հրավիրել ենք հերոս անձնակազմին ու նրանց ընտանիքներին հանգիստն անցկացնելու Յալթայում, և պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնությունն առողջարաններից մեկում նրանց տեղավորման համար: Համապատասխան հրավերով նամակն արդեն ուղարկվել է «Ուրալյան ավիաուղիներ»-ին»,-  ասել է Չելպանովը:


Նրա խոսքով՝ Ղրիմի հարավային ափի կլիման լավ է ազդեցություն է ունենում հատկապես երկնքում շատ ժամանակ անցկացնող մարդկանց վրա:


Չելպանովն ասել է, որ զուր չի եղել այն, որ դեռ խորհրդային ժամանակներից տիեզերագնացները Հարավային ափ են գնացել իրենց ուժերը վերականգնելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:


Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Ուղևորների թվում են եղել նաև հայեր:Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օդաչուներն արժանացան ՌԴ հերոսի կոչմանը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 10030 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա