Երևան
25 / Հունվար / 2020

Հայաստանում են ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինվորականները

ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների եւ լավ վարքի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը:

«Հանդիպմանը Ավետիսյանը կարևորել է կենտրոնի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շարունակականության ապահովումը։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման եւ ուսումնական դասընթացների ընդլայնման նպատակով փոխայցելությունների անհրաժեշտությունը»,-հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ այցի ընթացքում Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը զբոսնել է Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և լավ վարքի կենտրոնում, ծանոթացել գերատեսչության թեժ գծի աշխատանքին, քննարկել անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպումը:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 4076 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից