Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Ռուսական կայքի անդրադարձը Ամուլսարի «ոսկե» սկանդալին

Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարքի հետ կապված սկանդալի անիվը շարունակում է պտտվել,գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է Ամուլսարի գործարքում կոռուպցիայի նշանների առկայության մասին սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությունները ստուգելու մասին:
Ֆեյսբուքի իր էջում Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը գրել է.«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ հիմնականում կառավարությունում Ամուլսարի մշակումը լոբբինգ են անում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Գրիգորյանը Նրանց մեղադրել է այն բանում, որ իրենց վրա ճնշում են գործադրել՝ տեսչության կողմից կայացված ստուգումները չեղյալ հայտարարելու նպատակով։

Իր հերթին Ավինյանը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Գրիգորյանի ոչ կոմպետենտության պատճառով Ամուլսարի հանքավայրի մշակմամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան, որն այժմ գտնվում է քննության փուլում:

Ամուլսարի հանքը Հայաստանում ոսկու պաշարներով երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար եւ 40 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրը փոխանցվել է «Lydian International» միջազգային ընկերության կառավարմանը (նրա դուստր ընկերության ՝ Lydian Armenia – ի միջոցով)։ Արդեն կես տարուց ավելի է, ինչ հանքի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, մինչև հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալը:

Վերջին օրերին Երևանում և Ջերմուկում տեղի են ունեցել բողոքի մի քանի ակցիաներ ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման վերսկսման։ Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները հայտարարում են, որ հանքը կկործանի Ջերմուկ առողջարանը, իսկ հեռանկարում կարող է լայնածավալ էկոլոգիական աղետ հրահրել՝ անդառնալի հետևանքներով:

«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ երկուշաբթի տեղի է ունեցել հանքի հետագա շահագործման վերաբերյալ խորհրդակցություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վայոց Ձորի մարզպետի, Ջերմուկի քաղաքապետի, համայնքների ղեկավարների և բնապահպանների մասնակցությամբ: Դրան զուգահեռ տեղի է ունեցել ակցիա, որի մասնակիցները դեմ էին Ամուլսարի հանքում աշխատանքների վերսկսմանը։ Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ՝ ձերբակալելով, բայց հետո ազատ արձակելով 6 քաղաքացու։

Երեկոյանֆեյսբուքի ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարել է, որ «պետության շահերից է բխում, որ մենք բավարարենք ժողովրդի վստահության քվեն ստացած օրինական պահանջն, այսինքն՝ հնարավորություն են տվել, որ Ամուլսարի հանքը շահագործվի»:

Վարչապետը նաև ակնարկել է, որ Ամուլսարի վերաբերյալ բողոքի շարժումները կարող են պահպանվել այլ հանքերի սեփականատերերի կողմից, որոնք, իբր, չեն ցանկանում երկրում հանքարդյունահանման նոր չափորոշիչներ հաստատել:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 11803 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա