Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Երբ կոչ ես անում, որպեսզի իրենց խոսքի համար պատասխանատվություն կրեն քաղաքացիները, ապա առաջինը սիրելի հայրիկիցդ սկսի

Մարիամ Փաշինյանը կոչ է անում բոլորիս, որպեսզի խորը շունչ քաշենք և հանգստանանք:

Մարիամ ջան, հիմա շատ խորը շունչ ես քաշում, հանգիստ նստում ես տեղդ և կարդա գրառումս: Մի բաժակ էլ ջուր դիր կողքդ:

Նախ շունչ քաշելու վերաբերյալ: Դու՛, մա՛յրդ, հա՛յրդ, մեկ-մեկ պապիկդ և էն չստացված քեռիդ, արդեն բավականին ժամանակ թույլ չեք տալիս, որպեսզի խորը շունչ քաշենք, և գիտես թե ի՞նչու. դուք կրկեսի եք վերածել մեր երկիրը: Ձեզ ի՞նչ է, թվում է, որ պետություն կառավարելը նույնն է, ինչ ձեր ընտանեկան թե՞րթը:

Առավոտից երեկո աշխատելու փոխարեն դուք միայն մսխում եք այն ամենը ինչ թողել է ձեզ նախորդ իշխանությունը: Սերժի թողածով, հայրդ առավոտից երեկո փորձում է կայանալ, բայց չի ստացվում և գիտես ի՞նչու, որովհետև բացի բառադի խոսելուց ուրիշ ոչինչ չգիտի: Ես հասկանում եմ, որ հայրդ ստախոսի հսմբավ ունի և դա քեզ դուր չի գալիս, բայց հաթաթա տալու փոխարեն, երեկոյան հայրիկիդ հարցրու, թե ի՞նչի է 58 րոպեանոց մեգալայվի մեջ խոսում ոչնչից:

Եվ հետո: Մենք օրերով և շաբաթներով չենք սպասում, որ Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքենք: Մենք ամեն օր պայքարում ենք, ձեր սերմանած կեղծիքի և ատելության մթնոլորտի դեմ: Առհասարակ, երբ կոչ ես անում, որպեսզի պատասխանատվություն կրեն քաղաքացիները իրենց խոսքի համար, ապա առաջինը սիրելի հայրիկիցդ սկսի, որովհետև թիվ մեկ անպատասխանատուն նա է: Հույս ունեմ, որ տիրապետում ես խորը շունչ քաշելու և հանգստանալու շատ նուրբ արվեստին:

Այս նկարն էլ, ինձանից քեզ նվեր: Հիմա հանգիստ նստի տեղդ և ջուր խմի: Դրաման չգիտեմ, բայց կինոն դեռ նոր է սկսվում:

 

Նյութի աղբյուր՝ facebook.com/photo.php?fbid=2364359890496931&set=a.1374664982799765&type=3&theater 

դիտվել է 41038 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա