Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Մարզպետարանի աշխատակցի դաժան սպանության կասկածյալ 20-ամյա երիտասարդը կալանավորվեց (ֆոտո)

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավոր Ս. Բաղդասարյանը բավարարել է միջնորդությունը և Արեն Մ.-ն դատարանից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:


Ավելի վաղ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել էին, որ 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու եւ վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

դիտվել է 18589 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա