Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց. Բակո Սահակյանի քայլը

Lragir.am-ը գրում է․ Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին ընդունել է ռուսաստանահայ երկրաբան Սերգեյ Վարդանյանին, Արցախին մատուցած ծառայության համար նրան պարգեւատրել Անանիա Շիրակացու մեդալով եւ երկրաբանի հետ քննարկել Արցախում հանքարդյունաբերության զարգացման հարցեր:

Առաջին հայացքից Բակո Սահակյանի աշխատանքային առօրյայի սովորական հանդիպումն իհարկե առանձնահատուկ լույսի ներքո է երեւակվում Հայաստանում ծավալվող զարգացումների ֆոնին, որոնք կապված են Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ: Հանքարդյունաբերության թեման Հայաստանումն դարձել է հասարակական-քաղաքական առօրյայի առանցք, իհարկե գերազանցապես Ամուլսարի շահագործել-չշահագործելու բովանդակությամբ եւ դրա շուրջ առայժմ ավելի շուտ մեղադրանքների եւ զգայական հռետորաբանության, քան հայեցակարգային քննարկումների համատեքստում:

Թեման Հայաստանում որոշակի հանրային ճնշում է առաջացրել վարչապետ Փաշինյանի վրա, որի ամբողջական ծավալն ու չափն իհարկե «անզեն աչքով» գնահատելը բավական բարդ է: Միեւնույն ժամանակ, «անզեն աչքով» տեսանելի է, որ թեման փորձ են անում Փաշինյանի դեմ քաղաքական խաղաթուղթ դարձնել շրջանակներ, որոնք հեղափոխությունից հետո հասկանալիորեն բաց չեն թողնում այդպիսի որեւէ առիթ:

Ընդ որում, մինչ բոլորովին վերջերս, կամ գոնե մինչ օգոստոսի 5-ի ելույթը, հիմնական առիթներից էր Արցախի հարցը: Օգոստոսի 5-ի ելույթով Փաշինյանը կարծես թե առժամանակ, եթե չչեզոքացրեց եւ չփակեց, ապա գոնե սառեցրեց այդ մեղադրանքների առիթը, միաժամանակ կոչ անելով գալ «հող հանձնելու» պարզունակ «դիսկուրսից» հրաժարվելու համահայկական կոնսենսուսի:

Արցախի առիթին բավական արագ փոխարինել է Ամուլսարի առիթը, որն անկասկած անխուսափելի էր, քանի որ հեղափոխությունից հետո մեկուկես տարի օդում կախված այդ հարցը չէր կարող մնալ այդ վիճակում եւ պետք է ստանա որեւէ հանգուցալուծում:

Մինչ այդ, քաղաքական այդ շրջանակները փորձում են օգտվել առիթից եւ հանքի շահագործման դեմ տարիներ շարունակ դիրքավորված հանրային խմբերի առկայությունից, թեման հնարավորինս «արգասաբեր» օգտագործելու համար: Դա էլ իհարկե քաղաքական տրամաբանության մեջ ոճի եւ մշակույթի տեսանկյունից գուցե անընդունելի, բայց հասկանալի պահվածք է՝ քաղաքական շահ հետապնդողները բաց չեն թողնում առիթը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 53417 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա