Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Ինչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանն Ամուլսարի հարցում. նոր իրավիճակ

Lragir.am—ը գրում ՝․ Աներկբա է, որ Ամուլսարի հարցում բնապահպանությունն ու քաղաքականությունը միախառնված են ավելի վաղուց, քան թավշյա հեղափոխությունը: Ծրագիրն այդ առումով քաղաքականապես խիստ բազմաշերտ է հենց սկզբից, պայմանական՝ 2013-14 թվականներից, երբ ընթանում էր հանքի շահագործման թույլտվության գործընթացը եւ Լիդիան Արմենիա ընկերությունը՝ այն ժամանակ Գեոթիմ, ստանում էր դրա իրավունքը:

Խոշոր հաշվով, մոտ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը չէր կարող Հայաստանում չլինել քաղաքական, այն էլ խոշոր քաղաքական, այն էլ արեւմտյան կամ ոչ ռուսական ներդրումային ծրագիրը: Եվ այն էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի մի փուլում, երբ գագաթնակետին էր հասնում ոչիշխանական բեւեռի դիմակայությունը նույն համակարգի իշխանական բեւեռի հետ: Այդ դիմակայության մեխը Հայաստանի եվրասիականացումն էր, որի ավարտից հետո Կրեմլը շատ հստակ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը կարող է ցրել այդ բեւեռը, ինչը տեղի ունեցավ 2015-ի փետրվարի 12-ի նրա հայտնի ելույթով:

Մինչ այդ, Հայաստանի ներքին կյանքում Սերժ Սարգսյանը կանգնած էր բարդագույն մարտահրավերի առաջ՝ տնտեսական աննախադեպ անկում 2008-09 թվականներին՝ 14 տոկոս, դրանից հետո տնտեսական աճի տեմպի անթույլատրելի դանդաղություն, ռեսուրսների, փողի, ներդրումների բացակայություն, եւ դրան զուգահեռ փողի խնդիր չունեցող ոչիշխանական «ընդդիմադիր» բեւեռի ձեւավորում: Այդ իրողության վրա տեղի էր ունենում Հայաստանի Եվրասոցացման գործընթացը, ինչի շնորհիվ Սերժ Սարգսյանը փորձում էր բալանսավորել թե ներքին, թե ռեգիոնալ քաղաքական-անվտանգային վիճակը: Որովհետեւ Հայաստանում իշխանական բեւեռի դեմ ոչիշխանական բեւեռի պայքարի գագաթնակետին զուգահեռ գագաթնակետին էր մոտենում նաեւ ռեգիոնալ բալանսի խախտմամբ ռուս-ադրբեջանական-թուրքական եռանկյունու գործարքը:

Հենց այդ շրջանակում էլ ոչիշխանական բեւեռի միջոցով Սերժ Սարգսյանը քշվեց անկյուն, ստիպված լինելով «մեկ գիշերում» պատռել բարեհաջող բանակցված Եվրասոցացման պայմանագիրը եւ հայտարարել ԵՏՄ-ին միանալու մասին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը խոսում էր նաեւ Հայաստանին սպասող ռուսական միլիարդավոր ներդրումների մասին, թերեւս ինքն էլ հիանալի պատկերացնելով, որ դրանք չեն լինելու՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 44091 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա