Երևան
22 / Փետրվար / 2020

Հայկ Մարությանը համապատասխան գիտելիք և կամք չունի. Սարգիս Գրիգորյան

Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին` ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը:

«Ես շատ եմ ափսոսում, որ իմ գործընկերը` որպես դերասան, իրեն զրկում է հանդիսատեսին իր շնորհքը ներկայացնելուց, վայելել այն, ինչի համար ինքը ստեղծվել է: Ես կցանկանայի, որ ինքը շարունակեր ժողովրդին ուրախացնել, որովհետև իր առաքելությունը դա էր: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Ինչպես ասում է Վիլյամ Սարոյանը «Ինչ-որ մի բան , ինչ-որ մի տեղ այնպես չէ»,- ասաց դերասանը:Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Երևան քաղաքի խնդիրները չեն լուծվելու այնքան ժամանակ, ինչքան Հայկ Մարությանը կմնա քաղաքապետ:«Ինքը շատ է ուզում, շատ է աշխատում, բայց չի կարողանում, քանի որ համապատասխան գիտելիք ու կամք չունի այդ հարցերը լուծելու համար: Իմ սիրտը ցավում է, ինքը կարող էր շատ լավ ծրագրեր անել»,-եզրափակեց   զրուցակիցը:

դիտվել է 11528 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից