Երևան
28 / Հունվար / 2020

«Ոսկե» սկանդալը քաղաքական ճգնաժամի չի հանգեցնի. ռուս քաղաքագետը՝ Ամուլսարի մասին

Հայաստանում վերջին օրերին չեն դադարում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խնդրի ակտիվ քննարկումները: Օրերս ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանքավայրի բնապահպանական ռիսկերը կառավարելի են, և նա կրկին կարող է աշխատել:


Փաշինյանի խոսքերը բուռն արձագանք են առաջացրել ոչ միայն բնապահպանների, այլև նրա որոշ կողմնակիցների, ինչպես նաև կառավարության անդամների մոտ: Հայկական ԶԼՄ-ներում նաև գրել են, որ «Իմ Քայլը» իշխող կուսակցությունը պառակտվել է վարչապետի որոշման կողմնակիցների և հակառակ կարծիք ունեցողների:


Ռուս քաղաքագետ Աժդար Կուրտովի կարծիքով՝ հիմքեր չկան կարծելու, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի նախադրյալներ կան, քանի որ էկոլոգիայի թեման քաղաքացիների առաջնահերթությունը չէ:

«Ես չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում ինչ-որ լայնածավալ քաղաքական ճգնաժամի: Այնուամենայնիվ, բնապահպանական հանգամանքները ներկա պայմաններում Հայաստանի քաղաքացիների համար այն շարժառիթը չեն, որը կարող է դրդել ինչ-որ զանգվածային հասարակական ելույթների:


Խորհրդային Միության փլուզման շրջանում Հայոց Համազգային Շարժման մոբիլիզացնող մոտիվներից մեկը ատոմակայանի դեմ պայքարն էր: Բայց հիմա կյանքը Հայաստանում փոխվել է, և էկոլոգիան առաջնահերթությունների թվում չէ»,- «ՌուսԱրմԻնֆո»-ին տրված հարցազրույցում ասել է Կուրտովը:

Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք կցանկանան «փոփոխել» իրավիճակը, սակայն գործը հասցնել լուրջ հակափաշինյանական արդյունքի չի ստացվի:


Մեկնաբանելով Ամուլսարի հանքավայրում էկոլոգիական ռիսկերը՝ Աժդար Կուրտովը նշել է, որ եթե խոսքը գնում է ոսկու հանքարդյունաբերական եղանակի մասին, ապա այն իրոք ռիսկեր է պարունակում, քանի որ ոսկին արդյունահանվում է հանքաքարի մասնատման ճանապարհով, որը հետագայում մշակվում է թունավոր քիմիական լուծույթներով:


Սակայն, փորձագետի խոսքով, վերջին տասնամյակում արձանագրվել են բազմաթիբ դեպքեր, երբ բնապահպանական շարժումների ակտիվիստներն օգտագործում են բնապահպանական իրավիճակի վատթարացման և արտադրությունների վնասակարության մասին թեզր ոչ թե էկոլոգիական մաքրության, այլ որևէ քաղաքական պահի:

 

Նյութի աղբյուրը

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 8571 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից