Երևան
19 / Փետրվար / 2020

Արմեն Սարգսյանի նեղացած հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․ Նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ամուլսարի հարցում Արմեն Սարգսյանի դիրքորոշման վերաբերյալ հարցադրումներին: «Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով», ասված է հայտարարության մեջ:

Բայց, Արմեն Սարգսյանը խորհուրդ չի տալիս՝ թե ինչ անել Ամուլսարի հարցում, այլ հիշեցնում է Լոռու մարզում իր արած հայտարարությունը, որ հատուկ ջանք պետք է գործադրել բնությանը վնաս չտալու համար եւ պետք է ծրագիր ունենալ, թե ինչ անել բնության, տնտեսության, զարգացման ու զբոսաշրջության հարցերում:


Նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունը հնարավոր է գնահատել «նեղացած»: Համենայն դեպս, այդ տոնայնությունն է նշմարվում Սարգսյանի իշխանական սահմանադրական լիազորության շատ նեղ շրջանակի մասին հիշատակումից, ընդ որում հերթական հիշատակումից, որովհետեւ նախագահ Սարգսյանը պարբերաբար ակնարկում է այդ մասին՝ որ չեն տվել շատ լիազորություն եւ թող չպահանջեն ավելին:

Այս անգամ էլ, նախագահի գրասենյակի տարածած կարծիքում հիշատակելով լիազորության նեղությունը, նախագահ Սարգսյանը նեղացած տողատակով ակնարկում է, որ կարող է խորհուրդ տալ, բայց ոչ ոք դա չի հարցրել:

Հայտարարությունը որոշակի լույս է սփռում նաեւ նախօրեին տարածած տեղեկության վրա: Օգոստոսի 21-ին, երբ Հայաստանում բուռն քննարկումներ էին Ամուլսարի, վարչապետի ելույթի շուրջ, Արմեն Սարգսյանի գրասենյակը տեղեկություն տարածեց Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ նախագահի հանդիպման, Սիթի ֆուտբոլային ծրագրերով հետաքրքրության մասին:

Եզրակացրի, որ կամ նախագահը Մեծ Բրիտանիայում հանդիպելով արաբական ներդրումային խոշոր ընկերության ղեկավարության հետ, Հայաստանի կառավարության հետ «թիմով» է խաղում, կամ ակնարկում է թիմով՝ «պասերով» խաղալու անհրաժեշտության մասին:

Ներկայիս տարածած կարծիքը հաստատում է երկրորդ տարբերակը՝ Արմեն Սարգսյանը ակնարկում է, որ կառավարությունն Ամուլսարի հարցում որոշումները կայացնում է առանց իր հետ քննարկելու:

Իհարկե, հնարավոր է բանը նեղանալը չէ, այլ պարզապես ազդարարելը, որ ինքն անմասն է այդ որոշումից եւ հեռու է պատասխանատվությունից, առավել եւս, որ չունի միջամտելու բավարար լիազորություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 41635 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից