Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Ռուսական կայքի անդրադարձը «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակին

Ռուսական կայքերը անդրադարձել են երեկ «Արարատ-Արմենիա» և «Դյուդելանժի» ֆուտբոլային հանդիպմանը, որտեղ ևս մեկ անգամ հայկական ակումբը հաղթանակ տարավ:


«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպմանը « Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի»-ին:


Հանդիպումը, որին մարզադաշտում հետևում էին հազարավոր հայ երկրպագուներ, ավարտվել է 2:1 հաշվով՝ օգուտ հայկական թիմի, որի կազմում աչքի է ընկել Մաիլսոն Լիման:
Երկրորդ գոլը խփել է Իլյա Անտոնովը:


«Դյուդելանժ»-ի և «Արարտ-Արմենիա»-ի միջև պատասխան խաղը կկայան օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում: Երկխաղյա դիմակայությունում հաջողության դեպքում «Արարատ-Արմենիա»-ն կդառնա Եվրագավաթի խմբային փուլում Հայաստանի պատմության առաջին թիմը:


«Արարատ-Արմենիա» ակումբը ստեղծվել է 2017 թվականին, իսկ 2018-ին այն ձեռք է բերել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Ակումբի զարգացման գործում ներդրված միջոցներըթույլ են տվել ձեռք բերել միջազգային կարգի խաղացողներ, որոնց օգնությամբ թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն և դուրս եկել եվրոպակլան նոր մակարդ, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 162644 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա