Երևան
28 / Հունվար / 2020

Ռուսական կայքի անդրադաձը Փաշինյանի այցին Ջերմուկ

«ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Ջերմուկ: Նշվում է, որ Փաշինյանը այնտեղ է՝ տեղի բնակիչների հետ քննարկելու Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները:


Բնակիչները Փաշինյանին դիմավորել են կենտրոնական փողոցում՝ «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսարը կմնա սարը» վանկարկումներով: Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ մեկնում է քաղաքի մյուս բնակիչների հետ հանդիպման։

Ըստ կայքի՝ ամբոխը հետևել է Փաշինյանին, ով տներից մեկում շփվել է ԱՄՆ-ից հայրենի քաղաք վերադարձած կնոջ հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում կինը հայտնել է, որ քաղաքում հանքի աշխատանքների արդյունքում բնապահպանությունը վատանում է, մասնավորապես, տներում ավելի շատ փոշի է լցվել:

Վարչապետը մեկ այլ բնակչի հետ զրույցում նշել է, որ եթե հանքի մշակումը սկզբնական փուլում լիներ, ապա կառավարությունը միանշանակ կկասեցներ այդ գործընթացը, սակայն այժմ հանքում կատարվել է 400 մլն դոլարի ներդրում: Նա հավելել է, որ խնդիրն այն է, որ շատ բնակիչներ դեմ են հանքի շահագործմանը, նույնիսկ եթե ապացուցվի, որ այն անվնաս է:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 33471 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից