Երևան
26 / Փետրվար / 2020

Գեներալը մատնեց Նիկոլին

Hayeli.am—ը գրել է․ Սեյրան Սարոյանի երեկվա մամուլի ասուլիսում մի հետաքրքիր դրվագ կար, որ առանձնապես ուշադրության չարժանացավ: Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերող հատվածի մասին է:

Գեներալ Սեյրանը, իր պատմելով, վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին. «Խոսել եմ, որպեսզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»,- նշել է Սարոյանը:

Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք»:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը քննարկել է գեներալ Մանվելի ազատ արձակման կամ կալանքի մեջ մնալու հարցը և խոստացել է` էդ հարցին ուրիշ լուծում տալ: Այսինքն` ստացվում է, որ այդ հարցին լուծում տվողը ոչ թե դատարանն է, այլ Նիկոլ Փաշինյանը: Սեյրան Սարոյանը կարո՞ղ էր չէ, օրինակ պատմել, որ վարչապետն իրեն ասել է. «Ես գործ չունեմ, դատարանն է որոշում` Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, թե ազատ կարձակվի»: Բայց Սեյրան Սարոյանը պարզ մարդ է` պատմեց այն, ինչ եղել է և ակամայից մատնեց Նիկոլ Փաշինյանին առ այն, որ նա է որոշում` ով մնա ազատության մեջ, ով` բանտում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 133088 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից