Երևան
26 / Փետրվար / 2020

Ամերիկայում բնակվող հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ այցելել չթույլատրելու համար

ԱՄՆի-ի բնակիչները՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը եւ նրա որդին՝ Կարո Ղազարյանը, դատական հայց են ներկայացրել Թուրքիայի դեմ, քանի որ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար Թուրքիան վիզա չի տրամադրել:

Պարգև Ղազարյանը, ով ծնվել է 1931 թվականին Թուրքիայի Կալադուրան գյուղում, 2017 թվականին որոշել է մեկնել Թուրքիա՝ այցելելու իր հայրենի գյուղ և քրիստոնեական ծեսեր կատարելու Բալում բնակավայրում։

«Պարգև Ղազարյանը դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունն ու դավանանքը՝ «հայ քրիստոնյա», և որ ցանկանում է որդու հետ այցելել Թուրքիա՝ կրոնական քրիստոնեական ծիսակատարություն կատարելու համար», -հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» պարբերականը:

Թուրքական դեսպանատունը մերժել է մուտքի թույլտվություն տրամադրել Ղազարյաններին: Հայցվորների փաստաբանները պնդում են, որ մերժման պատճառը հայկական ծագում ունենալու մեջ է:

Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար սա վերջին հնարավորությունն էր արտերկիր մեկնելու՝ տարիքի և առողջական վիճակի պատճառով։ Իր հայցում Ղազարյանները Թուրքիային մեղադրում են մի շարք միջազգային կոնվենցիաների եւ համաձայնագրերի խախտման մեջ ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին Հայաստանի դրոշներով արգելել են մուտք գործել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի (Այժմ Թուրքիա), որտեղ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին երեք տարվա ընդմիջումից հետո տեղի է ունեցել Սուրբ պատարագ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5754 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից