Երևան
23 / Նոյեմբեր / 2019

Ամուլսարի կնքահայրը Արմեն Սարգսյանն է. ոսկի` լռության դիմաց

Hayeli.am-ը գրում է․ Ամուլսարի թեմայով թեժ քննարկումներն ու բողոքներն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանին: Հանքը շահագործող Լիդիան ընկերության մուտքը մեր երկիր ի սկզբանե կապվում էր Արմեն Սարգսյանի անվան հետ:

Ինքը` Արմեն Սարգսյանը, հրապարակավ հերքել է իր` սեփականատեր լինելու հանգամանքը, սակայն չի հերքել, որ ժամանակին իբրև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, աշխատանքներ է տարել` Լիդիան ընկերությանը Հայաստան հրավիրելու և մեր երկրում ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Վերջին օրերին, երբ Ամուլսարի թեման թեժացել է, հանրային հարթակներում քննադատել էին Արմեն Սարգսյանին` անտարբեր ու անդեմ կեցվածքի համար: Հանրությունը իրավացիորեն հարց է բարձրացնում, թե ժամանակին Լիդիանի հետ ակտիվ բանակցություններ վարած Արմեն Սարգսյանն ինչո՞ւ այսօր խնդրի վերաբերյալ անգամ դիրքորոշում չի հայտնում:

Եվ ահա նախագահի գրասենյակն արձագանքել է մեղադրանքներին` տարածելով հայտարարություն. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։

Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»,- նշված է հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Իրականում, սակայն, նախագահի հայտարարության մեջ որևէ խորհուրդ, այն էլ փորձառու մարդու կողմից տրված, չկա: Չկա նաև գնահատական ու դիրքորոշում: Արմեն Սարգսյանի անունից մեջբերված խոսքն ընդամենը պարզագույն ճշմարտություն է: Նման անատամ ու ոչինչ չասող ճշմարտություններ միջին վիճակագրական ցանկացած քաղաքացի գրեթե ամեն օր արտաբերում է: Իսկ ճշմարտությունն այն է, որ Արեմեն Սարգսյանը չի ուզում քաղաքական պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնել Ամուլսարի հարցում: Ի վերջո, կա գործադիր իշխանություն, թող ինքն էլ պատասխան տա` ինչո՞ւ իզուր տեղը անցավ գլուխը դնել ցավի տակ: Հնարավոր է, իհարկե, որ կառավարությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Արմեն Սարգսյանի կարծիքը չի էլ հարցրել և նրան հեռու է պահել միջազգային փորձաքննությունների իրականացման ողջ գործընթացից: Թերևս Արմեն Սարգսյանի ակնարկը, թե ինքի իր փորձառությամբ կարող էր օգտակար լինել, վերաբերում է հենց այս խնդրին: Այսօր ունենք մի վիճակ, երբ միջազգային փորձաքաննության եզրակացությունը ոչ միայն չի հարթել խնդիրը, այլ հակառակը` իրավիճակն ավելի է բարդացել ու սրվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 29515 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)