Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Ես արդեն երեք ժամ է խորը շունչ եմ քաշել, խելոք նստել հանգստանում եմ…Հետո ի՞նչ անեմ…Կարելի է՞ վեր կենամ…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարիամ Փաշինյանի գրառմանը.

-«Խորը շունչ քաշեք ու հանգստացեք». ասել է Մարիամ Փաշինյանը:

Մարիամ ջան, աղջիկս, Դուք նման արտահայտությամբ, նման թելադրական, անհարգալից, ուսուցողական, դաստիարակչական ոճով դիմում եք բոլորին՝ թեկուզ հանրության ընդդիմադիր, այլախոհ հատվածին, որոնց կազմում կան տարբեր տարիքի, սեռի, կրթության, պետության, հայրենիքի առաջ նաև շատ վաստակ ունեցող անձինք:

Եթե դա աներ մեկ այլ նույն տարիքի աղջիկ, գուցե ըմբռնումով մոտենայի, սակայն Ձեր դեպքում այն չի հասկացվում, քանի որ Դուք ներկայացնում եք երկրի ղեկավարի ընտանիքը և Ձեր յուրաքանչյուր խոսք, միտք, վարք, վարվելակերպ անուղակի կապվում է Ձեր հայրիկի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հետ:Ուստի իմ հայրական, մեծական խորհուրդը՝ նման դեպքերում կամ չխոսել, կամ էլ խոսել ավելի կշռադատված, ավելի զուսպ և հարգալից: Ես արդեն երեք ժամ է խորը շունչ եմ քաշել, խելոք նստել հանգստանում եմ…

Հետո ի՞նչ անեմ…

Կարելի է՞ վեր կենամ…

դիտվել է 101005 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա