Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Մարիամն աշխատողներ է գործի ընդունում, իսկ դուք ասում եք՝ երեխա է

Մարիամ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման արձագանքներին չանդրադառանամ, դուք գիտեք։ Դժգոհության մեջ թելի պես այս հարցն է ձգվում՝ երեխա ես, քո գործով զբաղվիր։ Թելի այդ հանգույցը ոչ միայն երեկվա գրառման արձագանքների մեջ էր, այլ ընդհանրապես Մարիամի ցանկացած գրառման արձագանքի մեջ։

Մարիամի էջում կար մի գրառում, որին երևի ուշադրություն չեք դարձել, ահա այն․

Սպասում ենք ..

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և կրեատիվ (նորարար) մտածողությամբ խմբագրի: Մեր թիմն առաջիկայում պատրաստվում է մեծ փոփոխություններ իրականացնել թերթի և լրատվական կայքի օրակարգում, հետևաբար մեզ անհրաժեշտ է ճկուն մտքով, նորարարական լուծումներ փնտրող, նաև լրատվական ոլորտին ու ոլորտի խնդիրներին տիրապետող թեկնածու:

Երկու օրվա ընթացքում ճկուն մտքով, նորարարական լուծումներ փնտրող, նաև լրատվական ոլորտին ու ոլորտի խնդիրներին տիրապետող թեկնածուների հոսքը այնքան ակտիվ է եղել, որ Մարիամ Փաշինյանը նոր գրառում է արել․

Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:
Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների:
Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները:

Մնում է ընդամենն արձանագրել՝ Մարիամն աշխատողներ է գործի ընդունում, իսկ դուք ասում եք՝ երեխա է։

Աղբյուր՝ hraparak.am

դիտվել է 64876 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա