Երևան
27 / Փետրվար / 2020

Արմեն Սարգսյանի անսպասելի առաջարկը վարչապետին

Lragir.am-ը գրում է․ Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանը Առավոտին տված հարցազրույցում հիշեցում է արել, որը հնարավոր է ինչ որ իմաստով անսպասելի գնահատել: «Չգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ եւ գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել եւ ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին», հայտարարել է Թեւան Պողոսյանը:

Փաստացի, նախագահ Արմեն Սարգսյանն իր խորհրդականի միջոցով առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին՝ օգտվել իր փորձից եւ միջազգային կապերից: Միայն թե որոշակի չէ՝ Արմեն Սարգսյանը միարժեք արտահայտվում է Ամուլսարի հարցում միջազգային արբիտրաժի գնալու՞ օգտին, թե՞ պարզապես օգնություն առաջարկում՝ եթե բանը հասնի արբիտրաժ: Որովհետեւ, հնարավոր է, որ նախագահ Սարգսյանն ակնարկում է անգամ այն մասին, որ Հայաստանը արբիտրաժ նախաձեռնի:

Չի՞ գործում հաղորդակցություն նախագահի եւ վարչապետի միջեւ: Հատկանշական է, որ նախօրեին տարածված կարծիքից հետո Արմեն Սարգսյանն, իհարկե անուղղակի՝ խորհրդականի միջոցով, բայց անում է առավել կոնկրետացված առաջարկ:

Կօգտվի՞ վարչապետ Փաշինյանն այդ առաջարկից կամ օժանդակությունից: Դա կախված է իհարկե այն հանգամանքից, թե վարչապետի որոշման հարցում ինչ նշանակություն ունի արբիտրաժի ռիսկը, կամ՝ միայն ա՞յդ արտաքին ռիսկը կամ մարտահրավերն է, թե՞ արտաքին տիրույթում կան նաեւ քաղաքական շերտեր, որոնք բարդացնում են գործընթացը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 151960 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից