Երևան
27 / Փետրվար / 2020

Ազգային ժողովից 22 համակարգիչ է անհետացել

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր էջում գրում է.

«Ազգային ժողովում աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ և գույք:


Գույքագրումն իրականացվել է մարտ ամսին, բայց չգիտես ինչու քրեական գործը հարցվում է նոր։

Միթե սա իշխանության՝ Հրայր Թովմասյանի հետևից ընկնելու և նրա վրա գործ կարելու հերթական ախմախ փորձը չէ՞

Հասկանալի է, որ Ամուլսարն ու Ստամբուլյան կոնվենցիան իշխանության կոկորդին են և մեծ է հանրային ընդվզման հավանականությունը։

Օգոստոսի 29-ին ՍԴ-ում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Մեր հանճարեղ իշխանությունը փաստորեն փորձում է մի կողմից շեղել հանրության ուշադրությունը իբրև հերթական «թալանչուն» հայտնաբերելով, իսկ մյուս կողմից փորձում է ՍԴ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանին քաղաքական ճնշման ենթարկել»։

դիտվել է 7464 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից