Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Բաքուն շտապում է. ինչ է ասելու Հայաստանի վարչապետն ԱՄՆ-ում

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանական մամուլը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոտ ժամանակներս տեղի ունենալիք հանդիպման մասին, հղում անելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը: Կազմակերպությունը նշել է, որ հանդիպման մասին հայտարարվում է դրանից մի քանի օր առաջ:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունիսին՝ Վաշինգտոնում, որից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ միջազգային հանրությունն արգելում է պատերազմել: Մինչ այդ Բաքուն գնաց սահմանի լարվածության, ինչը հանգեցրեց զոհերի: Հայկական կողմը հայտարարեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, հայտարարելով նաեւ, որ լարվածությունը հստակ գերակայություն է հաղորդում վաշինգտոնյան հանդիպման օրակարգին:

Վաշինգտոնի հանդիպումից հետո իրավիճակը վերադարձավ համեմատական կայունության տիրույթ, թեեւ հետագա շաբաթներին դարձյալ եղան լարվածության պահեր, մասնավորապես արդեն Տավուշի ուղղությամբ:

Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց նոր դիրքեր վերցնելու մասին, ինչը հայկական կողմը ոչ միայն հերքեց, այլ հայտարարեց 140 հեկտար տարածք վերահսկողության տակ վերցնելու, նոր դիրքեր դուրս գալու եւ այդպիսով ընդհուպ հայ-վրացական գազատարը վերահսկողության տակ վերցնելու մասին:

Քաղաքական տիրույթում մինչ այդ տեղի ունեցավ նշանակալի իրողությունը՝ Հայաստանի վարչապետի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, համահայկական օրակարգի մասին, ինչն այլ բան չէր, քան հարցադրում՝ համայն հայությունը կայացնու՞մ է պատերազմի արդյունքը պահելու որոշում եւ իրականացնու՞մ է այն ամենօրյա կոնսոլիդացված աշխատանքով, թե՞ ոչ:

Բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքի պաշտպանությունը, Ստեփանակերտում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, առաջարկելով վերջ դնել «հող հանձնելու» փոխադարձ մեղադրանքներին:

Ստեփանակերտի ելույթին Բաքուն արձագանքեց համանախագահներին ուղղված կոչով՝ գնահատական տալ բանակցությանը սպառնացող ելույթին: Այդ կոչը սակայն մնաց անպատասխան, ինչը համանախագահների բավական խոսուն պատասխան է Բաքվին: Ադրբեջանն ըստ երեւույթին շտապում է նախարարների մակարդակի հանդիպման, հարցը քննարկելու համար: Սակայն, դատելով ԵԱՀԿ արձագանքից՝ համանախագահները չեն շտապում: Չի շտապում նաեւ հայկական կողմը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախարարների մակարդակով հանդիպումների մասին հայտնում են, երբ լինում է դրանց վերաբերյալ հստակ պայմանավորվածություն:

Նախարարների մակարդակով հանդիպում դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից հետո սպասվում էր սեպտեմբերին՝ Նյու Յորքում Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Հայտնի է, որ այդ օրերին ԱՄՆ մեկնելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կլինի՞ վարչապետի ելույթ ՄԱԿ ամբիոնից, եւ արդյոք այդ ելույթը կկրի ստեփանակերտյան ելույթի շունչը: ԱՄՆ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ազդարարել նաեւ Գլենդելում՝ հայ համայնքի հետ մեծ հանդիպմանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 19568 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա