Երևան
23 / Նոյեմբեր / 2019

Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին 3D հոլովակի աղմկահարույց բացահայտման մասին

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը երեկ հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Համացանցում լուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ:

Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

Ներկա պահին Քննչական կոմիտեն հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:

Հավելենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ տարածած այս տեսանյութից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է»:

Իսկ ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ դա «Լիդիանի» պատրաստած տեսանյութն է, Ն. Փաշինյանը նույն գրառմանը հավելեց. «Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման վրա: Նյութը տեղադրելու նպատակը մեկն է, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե Քննչական կոմիտեն ինչ տեղեկությունների վրա է հիմնվել եւ ինչ տեղեկություններ է հիմնավորված համարել: Նյութի պատրաստմանը մասնակցել է «Լիդիանի» ներկայացուցիչը: ՔԿ-ն շուտով պարզաբանումներ կհրապարակ»:

դիտվել է 32345 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)