Երևան
26 / Փետրվար / 2020

Ավտովթար՝ Քարագլուխ գյուղի մոտ. կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 24-ին, ժամը 17:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի մոտ 20-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Կ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել մոտակա ձորը:

Վարորդը և երկու ուղևոր (Անի Ե., ծնված 1978 թ. և Սյուզի Կ., ծնված 2001 թ.) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները (Նոնա Կ., ծնված 2003 թ., Սուսաննա Կ., ծնված 1958 թ. և Դերենիկ Կ., ծնված 2009 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացիները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ:

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

դիտվել է 16376 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից