Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Գյումրին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս

Գյումրու պատմական մասը կարող է դառնալ համաշխարհային ժառանգության մաս:


Գյումրիում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները,ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության պետ Ջիովաննի Բոկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիանանտոնիոն հետազոտություններ են իրականացրել հինԳյումրիի ճարտարապետական կառույցների տեխնիկական վիճակը և դրանց վերականգնման հնարավորությունները որոշելու ևգնահատելու նպատակով: Այս հետազոտությունները նախապայման են Գյումրին որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչելու համար: 2019 թվականի օգոստոսի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քազաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ:

Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող քաղաքների ցանկում ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով 2018 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն առաջինն է նշել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Գյումրու հնագույն և մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրը, ինչպես նաև ցանկալի է համարել կազմակերպության մասնակցությունը անմխիթար վիճակում գտնվող շինությունների վերականգնմանը:

Այս հանդիպումից մի քանի ամիս անց համաշխարհային կազմակերպության մասնագետ-ներկայացուցիչները գտնվում են Գյումրիում՝ տեսնելու և իրենց գնահատականը տալու այդ պատմական շինություններին: Մինչ Գյումրի այցելեը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:


«ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանը հարցում է ներկայացրել մեր առաքելությանը, որպեսզի մենք տեխնիկական աջակցություն ցուցաբերենք Գյումրիի պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար։ Գյումրին գտնվում է սեյսմիկ գոտում, և հին կառույցների գոյությունը ցանկացած ժամանակ կարող է վտանգի տակ դրվել», -ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և արձագանքման ստորաբաժանման ղեկավար Ջովանի Բոկարդին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռ նախօրեին այցելել էին Գյումրիի պատմական մաս։ Նրանք հիացած էին շինությունների ճարտարապետությամբ, որոնց մի մասը քանդվել էր պատշաճ ուշադրության բացակայության պատճառով, իսկ մեծ մասը ՝ երկրաշարժի հետևանքով։ Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները վստահ են, որ այդ կառույցների վերականգնումն իրենց նախկին տեսքով հնարավոր է, ինչի համար անհրաժեշտ են մանրակրկիտ հետազոտություններ։
«Առաջին հայացքից թվում է, որ շինությունները լավ վիճակում են, բայց կան կառուցվածքի թույլ կողմերը և խնդիրը հիմնականում շինարարական նյութերում է։ Իմ կարծիքով՝ դրանք շատ հեշտ կարելի է վերականգնել, քանի որ շենքերի ճարտարապետական լուծումները տալիս են այդ հնարավորությունը։ Իսկ քաղաքի կոլորիտը շատ տպավորիչ է», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և արձագանքման ստորաբաժանման պրոֆեսոր Անդրեա Ջիանանտոնին։

Գյումրիի պատմական կենտրոնում «Կումայրի» արգելոցում 1200 շինություն է գտնվում։ Դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչելու համար անհրաժեշտ է անցկացնել մասնագիտական հետազոտություններ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է քաղաքը ներառել Հայաստանի Հանրապետության Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում: Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները խոսել են Գյումրիի վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

«Նախնական ցուցակում ընդգրկվելու համար գոյություն ունեն գնահատման հատուկ ձևեր և չափանիշներ։ Այս գործընթացը տևում է մեկ-երկու ամիս, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհրաժեշտ է ներկայացնել անվանական փաթեթ: Մեր այցի հիմնական նպատակն է աջակցել ձեզ այս հարցում», - նշել է Ջիովանի Բոկարդին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող քաղաքների ցանկում ներառված է 250 քաղաք: Ինչպես հայտնում են կազմակերպության ներկայացուցիչները, ցուցակում ընդգրկվելու համար բավարար չէ ունենալ հինավուրց և գրավիչ շինություններ։ Համաշխարհային կազմակերպությունը ևս մի քանի պարտադիր պայմաններ է ներկայացնում դիմող քաղաքների համար, որոնց բավարարման դեպքում քաղաքը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:

«Առաջին պայմանն այն է, որ պետությունը պարտավորվում է անել շինությունների պահպանման համար։ Որպես օրինակ՝ ես կարող եմ բերել ներքին կանոնակարգը, որը պարտադիր է կառուցապատման դեպքում, այն մասին, թե ինչպես պետք է կառուցել, ինչ սահմանափակումներ կան։ Իսկ երկրորդ պարտավորությունը մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներն են, այսինքն՝ պատմական ժառանգության պահպանման համար որքան ռեսուրսներ են անհրաժեշտ»,- բացատրել է Ջիովանի Բոկարդին:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը
  



















 

դիտվել է 2615 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)