Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ազնավուրի կյանքը՝ «Շառլի հայացքը»-ում

Օգոստոսի 25-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի փառատոնին ներկայացվել է «Շառլի հայացքը» ֆիլմը:

Այս ֆիլմի հեղինակը ֆրանսիացի մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրն է։ «Շառլի հայացքը» ֆիլմը, որի հրապարակային ցուցադրումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին, կյանքի է կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ:


1948 թվականին Շառլ Ազնավուրը Էդիթ Պիաֆից նվեր ստացավ ՝ իր առաջին տեսախցիկը, որը դարձավ Մեծ շանսոնյեի մշտական ուղեկիցը։


Մինչև 1982 թվականը Ազնավուրը նկարահանում է իր կյանքի և գործունեության տարբեր պահեր, այն կադրերը, որոնք կդառնան նրա ֆիլմ-օրագրի հիմքը:

Ուր էլ որ գնար, Ազնավուրը անպայման վերցնում էր իր հետ տեսախցիկ, որի օգնությամբ ֆիքսում էր ամեն բան. տարբեր դրվագներ իր կյանքից, վայրերը, որոնք նա այցելում էր, իր ընկերներին, մտերիմներին:

Իր մահից մի քանի ամիս առաջ Ազնավուրը ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի հետ սկսել է մշակել իր կադրերը, որոնք ֆիքսվել են իր հավատարիմ ընկերոջ ՝ տեսախցիկի օգնությամբ։ Ազնավուրը որոշել է մի ամբողջ ֆիլմ պատրաստել իր նկարահանած տեսանյութերից, որը Մարկ դի Դոմենիկոյին հասցրել է ավարտին:


Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

դիտվել է 2984 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)