Երևան
20 / Հունվար / 2020

Հայաստանում քրեական գործ են հարուցել Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթը խափանելու համար

Հայաստանում քրեական գործ է հարուցվել 2019 թվականի մայիսին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված սպառազինությունների մատակարարման մրցույթը խափանելուց հետո:

Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության պահանջները բավարարել կարողացավ միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Սակայն շուտով մրցույթը փակվեց, քրեական գործ հարուցվեց, իսկ ընկերության կողմից հայց ներկայացվեց։

«ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես պահանջել Է պաշտպանության նախարարությունը մեր կոնտրագենտներից։ Արդյունքում մեզ հայտարարվել է, որ մենք, իբր, որոշ դիրքորոշումների ընդունման-հանձնման ակտեր չենք տրամադրել», - ORSIS-ի ներկայացուցչի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պահանջել է բանկային երաշխիքով մի քանի հարյուր հազար դոլար վճարել, ինչը, ընկերության ներկայացուցչի խոսքով, հակասում է օրենքին: Ընկերությունը դիմել է վերաքննիչ հանձնաժողով, որի որոշման վրա »միանգամայն գաղտնի» մակագրություն է դրվել։ Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկի Ոսկանյանը

դիտվել է 34818 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից