Երևան
19 / Փետրվար / 2020

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքում․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Oգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Էլեն Պ.-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ Mercedes-ի վարորդ Արմեն Գ.-ն տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն: Ուղևորներ 6-ամյա Ռոման Ս.-ն, 8-ամյա Բեատրիսա Ս.-ն և 2-ամյա Ավրորա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 3296 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից