Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

Արարատ Միրզոյանը նահանջում է

Հրապարակ թերթը գրում է. Ազգային ժողովի նախագահը երեկ իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն ապօրինի է։ Շուրջ 2 ամիս է՝ մենք անդրադառնում ենք այդ գործընթացին, ներկայացնում իրավաբանների տեսակետները, որ հուլիսի 12-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված որոշման հիման վրա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրականացվող կադրային ջարդը, մասնավորապես՝ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելու որոշումը, հակաօրինական է։ Նախ՝ որովհետեւ, ըստ օրենքի, չեն հրապարակվել որոշումն ու հաստիքացուցակը, երկրորդ՝ որ աշխատակիցները պատշաճ չեն ծանուցվել եւ այլն։


Երեկ ԱԺ նախագահը կարգադրության առաջին տողով նախ արդարանում էր, թե 2017թ․ մայիսից սկսած՝ օրենքի պահանջը չի կատարվել, եւ նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել, ասել կուզի՝ որոշել են «հետ չմնալ» հներից՝ եթե հները չեն հրապարակել, մենք էլ չենք հրապարակի։ Ապա նույն կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին մի շարք հանձնարարականներ է տվել՝ հրապարակել կառուցվածքային փոփոխությունները, հաստիքացուցակը հաստատելու մասին որոշումները, ինչպես նաեւ չեղարկել աշխատակազմի ղեկավարի մի շարք որոշումներ, մասնավորապես՝ վարչության պետերին ազատելու մասին։ Փաստորեն, ԱԺ ղեկավարությունը որոշել էր անօրինական ջարդ իրականացնել, սակայն բարձրացված աղմուկի արդյունքում պլանը ձախողվեց։ Իսկ թե ով պետք է հատուցի այն բարոյական վնասները, որոնք այս ամիսներին կրեցին ապօրինաբար վռնդվող աշխատակիցները, ոմանք էլ առողջությամբ վճարեցին, պարզ չէ։

դիտվել է 5559 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա