Երևան
26 / Հունվար / 2020

«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիան չքննարկելու մասին

«Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը վերջին օրերին թեժ քննարկումների առարկա է դարձել Հայաստանում: Հայ հասարակության զգալի մասը կտրականապես դեմ է դրա վավերացմանը»,- գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարությանը այն մասին, որ Հայաստանի Ազգային ժողովն այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի հարցը:
Նա նշել է, որ ի սկզբանե պարզ էր, որ շանսեր գրեթե չկան, որ այն կքննարկվի այս տարի:
«Մենք պետք է պատասխան ստանանք Վենետիկի հանձնաժողովից մոտավորապես հոկտեմբերին: Ապա դեռ պետք է ուղարկել կոնվեցիան Սահմանադրական դատարան: Կարծում եմ՝ թեման սպառել է իրեն: Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակապաստարկները հնչեցին»,- նախարարի խոսքը մեջբերել է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

ՀՀ արդարադատության նախարարությունը հուլիսի 26- ին դիմել է սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդի մասնագիտացված խորհրդատվական կառույց Վենետիկիհանձնաժողովին ՝ կոնվենցիայի ազդեցությունը որոշակի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից բարձրացվող հարցերի վրա:

Ավելի վաղ «ՌուսԱրմԻնֆո»-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) հնարավոր վավերացումը Հայաստանում դարձել է երկրի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 2291 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից