Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Երևանյան «Ռոսիա»-ն ներառվել է խորհրդային մոդեռնիզմի մարգարիտների ցուցակում

Ռուսական «RBC» պարբերականը կազմել է խորհրդային մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «արժե տեսնել»:

Ցուցակում է հայտնվել նաև խորհրդային տարիներին կառուցված «Ռոսիա» կինոթատրոնը, որը գտնվում է Երևանի կենտրոնում։

«1980-ականներին կինոթատրոնը Հայաստանում ամենապահանջունակն էր։ Բացի այդ, այստեղ աշխատել են ցուցասրահներ, պարահներ և սրճարաններ։ Շենքի երկու մասի կոր ձևը կատարում էր ձայնի բնական ուժեղացման գործառույթը։ Կինոթատրոնի երկու մասնաշենքերի միացման վայրում ճարտարապետները նախագծել են թափանցիկ առաստաղ, որի միջով հանդիսատեսը կարող էր դիտել աստղային երկինքը երեկոյան սեանսներից հետո»,- պատմում Է հրատարակությունը:

Նշվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Ռոսիա» կինոթատրոնը հայտնվել է անմխիթար վիճակում: 1990-ականներին այնտեղ աշխատում էին առևտրային կրպակները, իսկ հետո ցանկանում էին քանդել այն: 2010-ի սկզբին շենքի մի մասը վերակառուցվել և վերածվել է առևտրի կենտրոնի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Կուբան 24» պարբերականը կազմել է ամբողջ աշխարհից ավերածություններից հետո պահպանված հինգ ճարտարապետական «Ֆենիքսի» հավաքածուն, որում ներառել է նաև Գառնիի հայկական հեթանոսական տաճարը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 7629 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա