Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Սամվել Ալեքսանյանի մտքի կրակը. մոխիրների տակ եղածը

Lragir.am-ը գրում է․ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն Ազատությանը հայտնել է, որ Մալաթիա մոլ առեւտրի կենտրոնը գործել է առանց շահագործման թույլտվության, ավարտական ակտի համար չի եղել դիմում տեսչական մարմնին, կառուցված է եղել քաղաքաշինական նորմերի խախտումով: Այդ ամենը բարդություն է ստեղծել օրերս առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի մարման աշխատանքի համար: Պաշտոնյան հայտնել է, որ կենտրոնում չի գործել նաեւ հրդեհաշիջման համակարգ:

Մալաթիա մոլ առեւտրի կենտրոնը պատկանում է Հայաստանի ամենահաուստ մարդկանցից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին, նրա բազմաթիվ առեւտրի կենտրոններից մեկն է:

Մալաթիա Մոլում հրդեհը բարեբախտաբար չի բերել մարդկային զոհերի: Հրշեջներին հաջողվել է տեւական պայքարից հետո մարել հրդեհը: Սամվել Ալեքսանյանը դժգոհություն էր հայտնել, որ հենց սկզբից չեն եկել բավարար հրշեջ մեքենաներ, ասելով, թե այդ դեպքում հրդեհը շատ չէր տարածվի: Մինչդեռ, տեսչական կառույցի ղեկավարը հայտնում է, որ քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված լինելու պատճառով, կենտրոնը դժվարամատչելի է եղել հրշեջ մեքենաների համար:

 


Երեւանում խոշոր առեւտրային կենտրոնների կառուցումը խոշոր հաշվով չէր կարող անմասն մնալ այն կոռուպցիոն համակարգին բնորոշ երեւույթներից, որ գործել է Հայաստանում: Ամեն ինչ որոշել են ոչ թե նորմերը, այլ նպատակահարմարությունը, կառուցապատողի ազդեցիկությունը եւ այլն:

Այստեղ դրսեւորվում է առանցքային մի խնդիր՝ մի կողմից կոռուպցիայի հարցը, որը փաստացի խանգարել է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, մյուս կողմից՝ խոշոր կենտրոններ կառուցողների մտածողությունը:

Մեծահարուստը, որը կառուցում է որեւէ խոշոր կենտրոն, ինքը պետք է լինի այդ կենտրոնի անվտանգության նորմերի հարցում ամենից շահագրգռվածը, որովհետեւ արտակարգ որեւէ իրավիճակի դեպքում հարվածի տակ է հայտնվում հենց իր սեփականությունը:

Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցավ ողբերգական հայտնի հրդեհը՝ առեւտրի խոշոր կենտրոններից մեկում, որի հետեւանքով զոհվեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում երեխաներ: Ողբերգության պատճառը դարձյալ անվտանգության նորմերի ոտնահարումն էր: Դրա համար պատասխան են տալիս սեփականատերը, մենեջերները:

Հայաստանը կոռուպցիոն կառավարումից օրինականության հիմքի վրա տեղափոխելու գործընթացում շատ կարեւոր է մարդկանց մտածողության փոփոխությունը, այդ թվում խոշոր կապիտալի կրողների: Նրանց «առաքելությունն» այդ գործում միայն ստվերից հարկային բաց դաշտ դուրս գալը չէ, այլ նաեւ «անձնական նպատակահարմարությունից» օրինական անվտանգային նորմերի դաշտ դուրս գալը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 28737 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը