Երևան
27 / Փետրվար / 2020

Վարչապետն առաջին անգամ բախվել է զանգվածային քննադատության. Կոմերսանտ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնացել է հանքի եզրին» վերնագրով հոդված՝ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ վերջին զարգացումների մասին։

Հոդվածում նշվում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված է լուրջ քննադատության ենթարկվել և ընտրություն կատարել ժողովրդի եւ ներդրումների միջև:

«Հայաստանի վարչապետը «թավշյա հեղափոխության» ժամանակներից ի վեր առաջին անգամ բախվել է զանգվածային քննադատության բնակչության կողմից։ Նրան է հանգեցրել Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարկման որոշումը, որը խոստանում է լուրջ շահույթ բերել Հանրապետության բյուջե և բարելավել նրա ներդրումային գրավչությունը, սակայն լուրջ մտահոգություններ է առաջացնում տեղի բնակիչների և ընդհանրապես բնակչության շրջանում»,- նշում է պարբերականը։


Հոդվածում նշվում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքի թույլտվությունը տվել է դեռևս նախորդ կառավարությունը, իսկ ընկերությունը գրանցված է օֆշորներում և նախկինում չի ունեցել հանքավայրերի շահագործման փորձ:


Թերթը գրում է, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման և հանքի մոտալուտ բացման մասին հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի էջում բազմաթիվ քննադատություններ են գրել քաղաքացիները:


Փաշինյանի այցը Ջերմուկ նույնպես արդյունք չտվեց, քանի որ քաղաքի բնակիչները պնդում էին իրենց դիրքորոշումը։

Զրույցում տեղի բնակիչները պատմում էին, որ մինչև վերջ պայքարելու են հանքը փակելու համար, Իսկ Ջերմուկ ժամանած զբոսաշրջիկները հայտարարեցին, որ եթե առողջարանային քաղաքում օդը փչանա և փոշին հայտնվի, իրենք այլևս չեն գալու:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

դիտվել է 15178 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից