Երևան
18 / Փետրվար / 2020

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Վանեցյան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատամամբ որևէ գործողություն չի իրականացվել։


«Նրա մերձավորներից Կարեն Խաչատրյանը բերման կենթարկվի, սակայ այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ»,–ասաց Վանեցյանը և հավելեց, որ այսօր մինչև օրվա ավարտը ԱԱԾ–ն հայտարարությամբ հանդես կգա և հանրությանը կներկայացնի գործի վերաբերյալ բոլոր մանարամասները։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործի շրջանակներում վաղ առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում և առանձնատներում։ ԱԱԾ տնօրենը խոստացավ, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն։

դիտվել է 16984 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից