Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

ԱԱԾ պետի ուշագրավ ներկայությունը

Lragir.am-ը գրում է․ Օգոստոսի 27-ին Երեւանում տեղի ունեցած դիվանագիտական հավաքին, որին մասնակցում էին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, հետաքրքիր էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի մասնակցությունը:

Անշուշտ, որեւէ նորություն կամ զարմանալի իրողություն լինել չի կարող՝ անվտանգությունը մի ոլորտ է, որն էական առնչություն ունի գործնականում բոլոր ուղղությունների հետ, այդ թվում արտաքին քաղաքականության, դիվանագիտության: Սակայն դիվանագիտական կորպուսի հավաքին, որի մասնակիցների առաջ ելույթ ունեցան արտգործնախարարն ու վարչապետը՝ ուղենշելով Հայաստանի արտաքին քաղաքականության անելիքները տեսանելի ապագայի համար, ԱԱԾ պետի մասնակցության հանգամանքը պարունակում է որոշակի ուղերձ:

Բանն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության երեք առանցքային հենասյուների շարքում հռչակվել են՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը:

Կենտրոնական դերում բնականաբար ինքնիշխանությունն է, հաշվի առնելով այն, որ միայն դրան ունակ պետությունը կարող է ապահովել արտաքին քաղաքական որեւէ այլ սկզբունքի արդյունավետ սպասարկում:

Հենց ինքնիշխանությունն է եղել տարիներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաքննարկելի հանգամանքներից մեկը, հատկապես մի շրջափուլում, երբ Հայաստանն իր քաղաքականությամբ թողնում էր պարզապես ռուսական պետական քաղաքականության կցորդի տպավորություն: Դա Եվրասոցացումից եվրասիականացման անցման եւ ընդհուպ ապրիլյան պատերազմ ընկած շրջափուլն էր: Այդ շրջափուլում Հայաստանի թե քաղաքական, թե տնտեսական եւ թե ռազմական ահռելի ռիսկերը, խնդիրներն ու մարտահրավերները վկայում էին ինքնիշխանության խնդրի ծանրությունը:

Իրավիճակը փոխեց այդ ինքնիշխանության վերջին թելը պահող բանակը: Դրանից հետո Հայաստանի իշխանությունը սկսեց դրսեւորել քաղաքական ինքնիշխանության «կյանքի նշաններ», թեեւ հիմնարար խնդիրը՝ լեգիտիմության բացակայությունը, պահպանվում էր: Այդուհանդերձ, նաեւ ինքնիշխան կարողության որոշակի բարձրացման էր միտված Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությունը, ինչը սակայն թե մինչեւ հեղափոխությունը, թե նաեւ հեղափոխությունից հետո էլ դեռեւս ունի կենսունակ քաղաքական համակարգի վերածվելու խնդիր: Այդ համակարգը չկար մինչեւ հեղափոխություն, դեռեւս չկա նաեւ հեղափոխությունից հետո:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 12054 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա