Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Հայկական բանակի առաջխաղացումը. Բաքվում զորավարժություն են սկսում

Lragir.am-ը գրում է․ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը սեպտեմբերի 2-ին Բաքվում զորավարժություն կանցկացնեն, որի նպատակն է տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը: Ենթադրաբար, խոսքը նավթամուղերի, գազամուղերի, երկաթուղու մասին է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանք անմիջապես անցնում են շփման գծին մոտ, հայկական բանակի «քթի տակ», կարելի է եզրահանգել, թե ումից են պատրաստվում պաշտպանել այդ հաղորդակցությունները:


Միեւնույն ժամանակ, այդ նախագծերը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում կարող են դառնալ այլ կողմերի թիրախ, նկատի առնելով դրանց «շրջանցիկ» բնույթը: Թեեւ, օրինակ, ռուս-վրացական վեցօրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմը բավական կոռեկտ վերաբերմունք ցուցաբերեց Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների հանդեպ:

Բաքուն, Անկարան ու Թբիլիսին պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, տարբեր «թեմաներով»: Այս մեկը սակայն ուշադրության է արժանի մի շարք հանգամանքների ու իրադարձությունների բերումով:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կանխելով Բաքվի առաջխաղացման փորձերը, հայկական բանակը Տավուշի հյուսիսային հատվածում բարելավել էր դիրքերը եւ վերահսկողության տակ առել Վրաստան-Հայաստան գազատարը, ինչպես նաեւ տարածաշրջանի մայրուղիները, որոնք ադրբեջանական կողմը ցանկանում էր վերցնել իր վերահսկողության տակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 26703 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա