Երևան
28 / Հունվար / 2020

Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության եւ ԱԳ նախարարների եւ որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։

Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին եւ հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հավաքի նպատակն է եղել՝ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից եւ սիրաշահել ԱՄՆ-ին։ Մեզ ասացին, որ լուծումը գտնվել է, բայց դա, իհարկե, Սիրիայից զորախումբը հետ կանչելը չէ, քանզի այս դեպքում էլ Ռուսաստանի հետ խնդիր կունենանք։ ԱԳՆ-ից հերքեցին հանդիպման փաստը, մինչդեռ մեզ հայտնի են անգամ քննարկման մանրամասներ, որոնք չենք հանրայնացնում՝ ելնելով պետական շահից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5468 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից