Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Հայրս թույլ է տվել կրակի հետ խաղալ․ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Forbes-ին

«Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Forbes ամսագրին՝ անդրադառնալով ընտանեկան հարաբերություններին, սեփական ճանապարհն ընտրելուն և այլ թեմաների, գրում է Rusarminfo-ն։

Հայ միլիարդատերի դուստրը խոստովանել է, որ ընտանիքում փոխհարաբերությունները և հայկական դաստիարակությունը մեծ ազդեցություն են թողել իր անձի ձևավորման հարցում։


«Երբ քեզ մանուկ հասակից սովորեցնում են հուսալի, կայուն, ընտանիքին, երկրի նվիրված լինել, այդ հիմքի վրա շատ ավելի հեշտ է նոր իմաստներ զետեղելը։ Ամենալավ ձևը փորձելն է և չվախենալը, ինքս քեզ ոչ մի սահմանափակում չդնելը»,- ասել է նա՝ հավելելով, որ ծնողներն իրեն այնքան սեր ու ժամանակ են հատկացրել, որ դրա հետ նյութական ոչինչ չի կարող համեմատել։

«Դուք դիտեք, որ մենք՝ հայերս, հազվադեպ են տեղափոխվում միայնակ։ Եթե տեղափոխվում ենք, ապա միանգամից ողջ ընտանիքով, հայրս կարողանում էր միավորել մարդկանց, դա առաջնորդի որակ է։ Ես մանուկ հասակից նրան վերաբերվում եմ ոչ միայն որպես հոր։ Նա մարդ է, ով իրական արժեքներ է ստեղծում, ստեղծարար է, մեծաթիվ մարդկանց աշխատատեղ է տալիս և պատասխանատվություն է կրում նրանց համար։ Ինչպե՞ս դա չհարգել»,- նշել է Տաթևիկ Կարապետյանը։

«Տաշիր» ընկերության առաջին փոխնախագահը նաև խոստովանել է, որ ժամանակի ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել ընկերության կառավարման գործում։ Գալով ընկերություն 20 տարեկանում՝ նա միանգամից ռեբրենդինգի «հեղափոխական» գաղափարներ է առաջարկել, որոնք առաջին հայացքից բոլորը չեն ընդունել։ Այժմ նրա պատասխանատվության գոտին շատ ավելի ընդարձակ է, նրա հիմնական աշխատանքը ընկերության ակտիվների հակաճգնաժամային կառավարումն է՝ էներգետիկայից և շինարարությունից մինչև մարկետինգ և կինոբիզնես։


Գործարարի աղջիկը նշել է, որ հենց հայրն է իրեն սովորեցրել սկզբունքային ու ազնիվ լինել։ Ըստ Տաթևիկի՝ շատ հեշտ է թույլ լինել և խուսափել պատասխանատվությունից, բավարար ուժ ու եռանդ չներդնել ու, ի վերջո, վախենալ որևէ քայլ անելուց։

«Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի»,- նշել է Տաթևիկը։

Նա խոստովանում է` երբ տեղափոխվել են Կալուգա, բավական դժվարությունների են հանդիպել, բայց հայրը կարողացել է այդ ամենը հաղթահարել և իր սեփական աշխարհն ու շրջապատն ստեղծել։

«Մեր դժվարությունների ականատեսները աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ «Կարապետյան» ազգանունը կայունություն է խորհրդանշում: Այդ ազգանունը կրելն ինձ համար մեծ պատասխանատվություն է»,- նշել է գործարարի դուստրը։

 

Տաթևիկը նշել է, որ ի սկզբանե ցանկացել է իր ճանապարհն անձամբ հարթել և ամեն ինչ ինքնուրույն անել, սակայն փոշմանել է։

«Հայրս իմ առաջ երբեք սահմանափակումներ չի դրել և միշտ թույլատրել է «կրակի հետ խաղալ»»,- ասել է Տաթևիկը։

դիտվել է 101822 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը