Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ որևէ կապ չունի. փաստաբան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ անունով հայտնի` Անդրանիկ Հարությունյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ՝ պնդելով, որ չի ճանաչում ոչ սպանվածին, ոչ էլ սպանության մեջ կասկածվողին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց նրա փաստաբան Վահե Մնացականյանը՝ անվտանգությունից ելնելով չցանկանալով հնչեցնել վստահորդի անունը։

«Առանց այդ էլ ընտանիքին փորձում են նեղություն տալ, անհիմն մեղադրանքի հետևանքով մարդիկ իրենց կամքից անկախ ընկել են քրեական աշխարհի խնդիրների մեջ»,- ասաց պաշտպանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալն ապրում է Ռուսաստանում, աշխատում է այնտեղի շինարարական կազմակերպություններից մեկում, իսկ մինչ ձերբակալվելն ու կալանավորվելը Հայաստան է եկել բուժման նպատակով, քանի որ քաղցկեղով հիվանդ է․ «Իմ վստահորդն ընտանիքով բնակվում է ՌԴ-ում, 2 մանկահասակ երեխայի հայր է, 2 ամսից կծնվի նաև երրորդ երեխան։ Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ ընդհանրապես որևէ կապ չունի»,- նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանության հայտնած տեղեկություններին, թե սպանություն կատարելու մեջ կասկածվողն ու նրա պաշտպանյալը՝ սպանությունն օժանդակելու մեջ կասկածվողը, թե՛ մայիս ամսին և թե՛ հունիսին նույն օրերին ժամանել և մեկնել են Հայաստանից և նույն ժամանակահատվածում էլ կատարվել է սպանությունը, Մնացականյանը նշեց, որ իր ունեցած նյութերում դրանք հերքվում են, և եթե նրա գալն ու գնալը ինչ-որ անձանց հետ համընկելը չի նշանակում, որ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկել։ Փաստաբանը պնդեց նաև, որ պաշտպանյալը մինչև օգոստոս մի քանի անգամ է եկել Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով։

«Ինչ–որ հիմնավորում են բերում, անհասկանալի տրամաբանությամբ նրան փորձում կապել կատարվածի հետ, սակայն իրականում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի կատարվածը։ Տեղեկությունները, թե իմ պաշտպանյալը այդ ընթացքում հանդիպել է սպանության մեջ մեղադրվողի հետ ընհանրապես չի համապատասխանում իրականությանը, ներկայացված նյութերում էլ դա հերքվում է»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թ․ հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

դիտվել է 28642 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա