Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Երևանում պատրաստվում են «Մոսկվայի օրվան»

Այս տարի Մոսկվան նշում է իր 872-ամյակը։ Ռուսատանի մայրաքաղաքին շնորհավորել պատրաստվում են նաև Երևանում: Այս մասին գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

Միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երևանում գտնվող "Մոսկվայի տուն" մշակութագործարարական կենտրոնում: Քաղաքի օրվա առթիվ կբացվի աշխատանքների ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրամից և տեղի կունենա տոնական համերգ:

Սեպտեմբերի 8-ին Երևանում մեծ թվով հետաքրքիր եւ բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն:

Հյուսիսային պողոտայում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար տեղի կունենա համերգ՝ հանրահայտ դիջեյների և մանկապատանեկան կոլեկտիվների մասնակցությամբ, փողային նվագախմբերի փառատոն, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, հյուրասիրություն հայտնի ռեստորանատերերից, բազմաթիվ անակնկալներ և նվերներ:

Երեկոյան Երևանի կենտրոնում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի կունենա համերգ՝ ռուսական և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի տարբեր հարթակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ, գրական մրցույթներ, մարզական մրցաշարեր:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 4977 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը