Երևան
18 / Փետրվար / 2020

«Հայաստան-Elard» հեռուստակամուրջը բացահայտեց թաքնված ռիսկերը. «ՌուսԱրմԻնֆո»-ի անդրադարձը

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձ է կատարել կառավարության անդամների, պատասխանատու անձանց և «Elard» հետազոտական ընկերության միջև տեղի ունեցած հեռուստակամուրջին:

Այն իրականացրել է Ամուլսարի ոսկու հանքավայրի էկոլոգիական ռիսկերի գնահատում:

Համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Elard»-ի հաշվետվություններում կան բազմաթիվ թերություններ: Մասնավորապես, նա հետաքրքվել է ընկերության փորձագոտներից, թե ինչ է ենթադրում զեկույցում «կառավարվող ռիսկեր» ձևակերպումը:

«Եթե «Լիդիան»-ի կողմից առաջարկված միջոցները լրացվեն, պատշաճ պլանավրվեն, մոնիտորինգ իրականացվի, և այդ ամենն իրականցվի, այդ դեպքում մենք կարծում ենք, որ բբնապահպանականռիկերը պետք էկառավարելի դառնան»,- նշել է նախագծի համակարգող Ռիկարդու Խուրին:
Ինչպես նշում է «ՌուսԱրմԻնֆո»-ն՝ նախագծի համակարգողը հավելել է, որ Ամուլսարի ռիսկերը լիովինհնարավոր կլինի գնահատել միայն նոր ուսումնասիրությունից հետո: Նրա խոսքով՝ «Լիդիան»-ի առաջարկած միջոցները բավարար չեն , և պետք է նորից գնահատել հանքի մշակման ազդեցության ռիսկերը շրջակա միջավայրի վրա:

Ռիկարդո Խուրին հայտարարել է նաև, որ Հայաստանի քննչական կոմիտեի հետ շփման ընթացքում «Elard»-ի մասնագետները կարծիք են հայտնել, որ հաշվի առնելով ռիսկերի անորոշությունը, հանքի շահագործումը դառնում է անհուսալի:

Ավելի վաղ «ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձել էր ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած անցին: Ջերմուկում Փաշինյանը տեղի բնակիչների հետ քննարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը:


Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

դիտվել է 10014 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից