Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձում է պարզել՝ ով է լուսանկարը տարածել համացանցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը լծվել է մի կարեւոր գործի՝ պարզելու, թե ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ «բերված» Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:

Մասնավորապես, Մինասյանը գնացել է ԱԺ լրատվական ծառայություն, սպառնացել, թե ինքն Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համաձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից, որը հայտնեց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»:


Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյանի մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8406 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը