Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Արցախի անկախության 28 տարին. Հայաստանը շրջանցում Ադրբեջանին. «ՌուսԱրմԻնֆո»-ի անդրադարձը

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի երկրորդ Հանրապետությունում՝ Արցախում, նշվում է Անկախության օրը, գրում է «ՌուսԱրմԻմֆո»-ն:

28 տարի առաջ այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները հռչակագիրընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

ԼՂՀ անկախության մասին հռչակագրի հիմքում ընկած էր ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքը:

Երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին քվեարկել է քվեարկողների 99.89 տոկոսը:

«Չնայած այն բանին, որ անկախությունը մինչ օրս չի ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտներ, Արցախի Հանրապետությունը լիովին կայացած և ինքնուրույն պետություն է և շատ միջազգային վարկանիշներում առաջ է անցել Ադրբեջանից»,-գրված է հոդվածում:

Այսպես, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Ազատությունն աշխարհում» («Freedom in the World») միանգամից մի քանի տարեկան վարկանիշներում Ադրբեջանը առաջ է անցել ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից։ Հայաստանի հանրապետությունները ճանաչվել են մասամբ ազատ, մինչդեռ Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր։

Արցախում ժողովրդավարության բարձր մակարդակը հաստատել են միջազգային դիտորդները բոլոր ընտրություններում: Այն ժամանակ, երբ Բաքվում պարբերաբար խախտումներ էին արձանագրվում ընտրություններում, ճնշումներն ազատ են խոսքի և Իլհամ Ալիևի կնոջ փոխնախագահի պաշտոնում նշանակելու համար, Արցախում տեղի են ունեցել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, որոնք արժանացել են դիտորդների գովասանքին:

«ՌուսԱրմԻնֆո»-ն գրւմ է, որ Արցախը կարող է պարծենալ ոչ միայն քաղաքականության, այլև տնտեսության զարգացման առաջանցիկ տեմպերով: Այսօրվա դրությամբ Արցախը Անդրկովկասի տարածաշրջանում տնտեսական զարգացման ամենաբարձր տեմպերից մեկնունեցող երկրի է: Այսպես, 2017 թվականին Արցախի ՀՆԱ-ն աճել է 9,2 տոկոսով՝ ավելի քան 5 տոկոսով առաջ անցնելով հարևան Ադրբեջանից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա ավանդական տոնակատարությունը մեծ թափով ընթանում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Արցախի գլխավոր պետական տոնին մայրաքաղաք են ժամանում ոչ միայն տեղի բնակիչները, այլև Հայաստանից, ինչպես նաեւ աշխարհի հայ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

դիտվել է 14689 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա