Երևան
22 / Փետրվար / 2020

Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն:

Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին:

1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:

Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Ի գիտություն Փաշինյանի` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թ-ին:

Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:

Իսկ այսօր` 1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ)»:

դիտվել է 21926 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից