Երևան
21 / Հունվար / 2020

Մխիթարյանը ժամանեց Հռոմի օդանավակայան (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան:

Pagineromaniste-ն հայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո վարձավճարով կմիանա «Ռոմա»-ին:

«Ռոմա»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերվա ընթացքում: Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից հանդես է գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

դիտվել է 15174 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից