Երևան
24 / Փետրվար / 2020

Ծննդաբերությունից հետո կանանց տրամադրել հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ. Թամար Միրզոյան

«Հայց» փաստաբանական գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Թամար Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Աժ մի խումբ պատգամավորներհանդես են եկել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ։

«ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ։ Մասնավորապես, ի թիվս այլ կետերի առաջարկվում է օրենքում ավելացնել ևս մի կետ՝ ծննդաբերությունից հետո կանանց տրամադրել հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ։
Նախաձեռնությունն ինքնին ողջունելի է, բայց․․․ ԲԱՅՑ․․․ ի թիվս այլ հետազոտությունների այն ներառելու է նաև (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ) «մայրական կաթի որակի» հետազոտություն։ Ովքեր քիչ թե շատ ծանոթ են կրծոքով կերակրման, կաթնարտադրության վերաբերյալ գիտական մտքի ժամանակակից միտումներին, ԱՀԿ ուղեցույցներին և այլ, կփաստեն, որ սա պարզապես անգրագիտություն է, թող ինձ ներեն նախագծի հեղինակները։ Ես հուսով եմ, որ այս նախագիծը դեռ քննարկվելու է նաև գործադիրում, և համապատասխան ոլորտի մասնագետները (հուսով եմ, որ նրանք գոյություն ունեն) իրենց մեկնաբանություններն այս մասով կտան, բայց ուզում եմ նաև ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրել հենց այս կետին, խնդրել ուսումնասիրել ոլորտը և թույլ չտալ «անորակ կաթի» մասին սովետական առասպելներին օրենքի ուժ ստանալ։
Ուզում եմ հավատալ, որ սրա հետևում կաթնախառնուրդների բիզնեսը չի կանգնած, և ԱԺ կընդունի մեր երեխաների շահերից բխող և նրանց առողջությանը վնաս չհասցնող որոշում։
Մեկնաբանություններում կդնեմ մի քանի հղում՝ մայրական կաթի բաղադրության և որակի վերաբերյալ, կխնդրեմ ծանոթանալ։
Վիկտոր Ենգիբարյան Սոֆյա Հովսեփյան խնդրում եմ հետևել այս խնդրին։
Ընկերներիս կխնդրեմ՝ գրառման տակ նշել այլ պատգամավորների, ինչպես նաև առողջապահության ոլորտի պատասխանատուներին։
Հ․Գ․ Որպես «Կրծքով կերակրման սենյակ» 30,000 անդամ ունեցող խմբի նախկին ադմին՝ հավատացնում եմ, որ այս և այլ միֆերի միջոցով շատ մանկաբույժներ կրծքով կերակրվող երեխային «հաջողությամբ» առաջարկում են կաթնախառնուրդ, իսկ Ֆբ խմբի ադմիններն արդեն քանի տարի է պայքարում են այդ երեխաների՝ «կաթի իրավունքի» համար»,- գրել է նա:

 

դիտվել է 15941 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից