Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Բաքուն, Թբիլիսին և Անկարան զորավարժություններ են սկսում

Սեպտեմբերի 2-ին Թուրքիան, Ադրբեջանը ու Վրաստանը Բաքվում կսկսեն «Eternity-2019» զորավարժությունները: Հրամանատարաշտաբային զորավարծությունները կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը:

Զորավարժությունը բաղկացած է տնտեսական և գործնական մասերից և տեղի կունենա ինչպես Ադրբեջանի զինված ուժերի ռազմական խաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության խնդիրները:


Նախագծերի տակ, առաջին հերթին, դիտարկվում են նավթամուղերը, գազատարներն ու երկաթգիծը։

Ենթադրվում է, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դրանք պետք է լինեն հայկական կողմի թիրախը։ Ըստ այդմ, Վրաստանին այս սցենարով փորձում են հակադրվել Երևանին։

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում տարբեր սցենարներով։ Բայց այդ զորավարժությունների թեման ուշագրավ է մեկ հանգամանքի հետ կապված։

Օրեր առաջ հաղորդվել էր, որ հայկական բանակը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզի հյուսիսում։ Ընդ որում, վերահսկողության տակ են վերցվել Վրաստանի տարածքով անցնող գազամուղը, որով Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից, ինչպես նաև տարածաշրջանային մայրուղիները, որոնք ադրբեջանական կողմը փորձում էր թիրախավորել։


Ինչպես նշում են վերլուծաբանները, Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանը դիտարկում են որպես կարևոր հենակետ Հայաստանի միջազգային մեկուսացման եւ շրջափակման քաղաքականության համար, և հայկական կողմի պարբերական կոմունիկացիոն խնդիրները Դրա վկայությունն են:

Երևանին հաջողվում է լուծել այդ խնդիրները,սակայն Բաքուն եւ Անկարան այդ քաղաքականությունը շարունակելու փորձեր չեն թողնում։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 4977 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը