Երևան
20 / Նոյեմբեր / 2019

«ՌուսԱրմԻնֆո»-ն՝ հայկական ֆուտբոլի մասին

« ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձ է կատարել հայկական ֆուտբոլին՝ գրելով, որ ուղիղ մեկ տարի առաջ փոխվեց Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը:

Այս ընթացքում մեծ փոփոխություններ ենտեղի ունեցել, և այժմ արդեն կարելի է արձանագրել, որ հայկական ֆուտբոլը դեպի վեր է բարձրացել:
Վերջերս մեկնարակած երկրի առաջնությանը վերջին 5 տարիների ամենահետաքրքիր է: Հայկական ակումբայինֆուտբոլ, որտեղ դեռ մի քանի տարի առաջ գրեթե ոչ մի հեռանկար չէր նկատվում, եկել էին նոր մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կաթիլը թարմ շիթ բերել։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերյան հանդիպումներին մոտեցավ գրեթե օպտիմալ վիճակում։ Միակ շոշափելի կորուստը բրազիլահայ Մարկոս Պիզելլին է, ով հերթական անգամ միկրովավմա ունի: Մնացածը լավ մարզավիճակում են, հնարավոր է, բացի գերմանական Բունդեսլիգայի ներկայացուցիչ Սարգիս Ադամյանից՝ «Հոֆենհայմի» նորընծա խաղացող։ Նա միայն մեկ անգամ է հայտավորվել իր թիմին Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերն այնքան էլ չի վստահում երկրորդ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի բացահայտումներից մեկին։

Մնացած դեպքերում հավաքականի մարզչական շտաբը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, կարող է լիովին ապավինել իր բոլոր առաջատարներին՝ առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանին, ով լսելով չէ, որ գիտի, թե ինչպես խաղալ իտալացիների եւ բոսնիացիների հետ: Հենրիխը գոլ էր խփում թե մեկին, թե մյուսին։ Հայ երկրպագուները հույս ունեն, որ պատմությունը կկրկնվի նաեւ սեպտեմբերյան խաղերում։

Այժմ ակումբների մասին։ Քչերն էին սպասում, որ հայկական ակումբներն այդպես են կրակելու եվրագավաթներում։ Բացի «Բանանցից» (այժմ ՝ «Ուրարտու»), արժանիորեն հանդես եկան բոլորը ՝ «Փյունիկը», «Ալաշկերտը», բայց առանձնանում է, իհարկե,«Արարատ -Արմենիան»։ «Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային աշուն (Եվրոպայի լիգայի խմբային փուլ)՝ ավելի փորձառու լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին» "պարտվելով միայն հետխաղյա 11 մետրանոցներով:

Իզուր չէ, որ ասում են, որ ախորժակը գալիս է ուտելիս։ Արդեն հաջորդ տարի երկրպագուն սպասելու է հայկական թիմերից գոնե մեկի խմբակային փուլ դուրս գալ եվրոպական երկու գլխավոր ակումբային մրցաշարերից մեկի ժամանակ։ Իսկ երազանքը 2020թ. հունիսին եվրոպական ասպարեզում Հայաստանի ազգային հավաքականին տեսնելն է:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 21307 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)